ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը Երևանի փողոցներով ավտոերթ է իրականացնում:
Իսկ մինչև այդ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա են իրականացրել բուհերում: Նախաձեռնության անդամները շրջել են լսարաններում, ուսանողներին հորդորել միանալ իրենց ակցիային։
Մի խումբ երիտասարդներ նաև փողոցներում նստացույց են իրականացրել:
Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ այս պահին 6 անձ է բերման ենթարկվել:
Հեղինակ՝ Անի Օհանյան