ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

2022-ի առաջին եռամսյակում ՀՀ-Իրան առևտրաշրջանառության ծավալներն աճել են

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են արագացնել նախատեսված ծրագրերի իրականացումը: Հայ-իրանական գործարար համաժողովին ընդգծում է Հայաստանում Իրանի դեսպանը: Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ չնայած Իրանի ու Հայաստանի 3000-ամյա պատմությանն ու հարաբերությունների բարձր մակարդակին՝ տնտեսական կապերն այսօր բավարար են գնահատվում:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Կարծում եմ՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական կապերի չիրացված մեծ ներուժ:

Դեսպանը հուսով է՝ համաժողովը և գործարարների միջև շփումները կլրացնեն այդ բացը:

Աբբաս Բադախշան Զոհուրի - 25 տարի առաջ Հայաստանի և Իրանի միջև տեղի ունեցան Նորդուզից Երևան ճանապարհի կառուցման առաջին բանակցությունները, սակայն մինչև հիմա այդ ճանապարհը կառուցված չէ: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական օվկիանոս - Սև ծով և ԵՄ ճանապարհային միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարևոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը:

Այս հարցերը այսօր պաշտոնական Երևանի և Թեհրանի օրակարգում են՝ ասում է Զոհուրին: Դեսպանի խոսքով՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին: Այսօր Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելի շատ գազ ներկրել:

Արսեն Ավագյան (ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Թողունակությունը 6 մլն խմ է, օգտագործում ենք 1 միլիոնը, այսինքն՝ դրա հնարավորությունը կա:

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես դարպաս ԵԱՏՄ երկրների շուկաներ դուրս գալու համար՝ ընդգծում է Իրանի Էներգետիկայի նախարարի խորհրդականը:

Մահմուդ Ալի Ֆարանաքյան (ԻՀՀ Էներգետիկայի նախարարի խորհրդական) - Հայաստանի միջոցով մենք կարող ենք աշխատել նաև Ազատ առևտրի համաձայնագրի երկրների հետ: Այսօր արդեն Հայաստանի հետ գործակցության 30 ուղղություն է նախանշվել:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է՝ համաժողովը գործարար կապերի հաստատման և նոր ծրագրերի իրականացման լավ հնարավորություն է: Ծրագրերից մեկով, օրինակ՝ մեր երկրով կանցնի Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող առևտրային ճանապարհներից մեկը:

Արմեն Արզումանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Հետաքրքիր պրոյեկտ է, որ կարող է Հնդկական օվկիանոսից ապրանքները գան հասնեն մինչև Իրան, հետո՝ Հայաստան ու Վրաստան, գնան ՌԴ և ԵՄ:

Առաջին անգամ Հայաստանի և Իրանի «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև կնքվեց նաև համագործակցության հուշագիր, որով դյուրինացվում է իրանական և հայկական ներդրողների մուտքը երկու երկրների ազատ տնտեսական գոտիներ: «Արասը» տեղակայված է 510 մլն քառակուսի մետր տարածքում և մեծ հնարավորություններ կարող է տալ հայ գործարարներին:

Մոհսեն Նարիման («Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն) - Այսօր արդեն պայմանավորվեցինք, որ մեր պողպատ արտադրող ընկերություններից մեկը իր գործունեությունը կծավալի նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում:

Իրանցի գործարար Սալի Նոբախտը մի քանի տարի Իրանից Հայաստան մի շարք ապրանքատեսակներ է ներմուծում: Մտածում է նաև հենց տեղում արտադրություն կազմակերպելու մասին: Այս ընթացքում հասցրել է նաև հայերեն սովորել:

Սալի Նոբախտ (գործարար) - Դուբայում աշխատում եմ, բայց ստեղ ավելի հեշտ ա:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով մեքենաներից գանձվելու է 120 դոլար, Հայաստանում Իրանը դեսպանը նշում է:

Աբբաս Բադախշան Զոհուրի - Պաշտոնական նման տեղեկատվություն չկա:

Ի դեպ, ընթացիկ տարվա հունվար-մարտին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 140 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 37 տոկոսով: Հայաստանում պաշտոնապես գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 63 ձեռնարկություն։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում