Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մոռանալ մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԳԳոհար Սարգսյան

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և Հայաստանում հավատարմագրված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Թուրքմենստանի դեսպանները:

Դիվանագետները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որի մոտ՝ եղբայրական գերեզմանում, ամփոփված են Հայրենական պատերազմում զոհվածների մասունքները:

«Սա պարզապես պետական տոն չէ, այն նաև ընտանեկան տոն է, որովհետև, հավանաբար, չկա Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում ընտանիք, որն այս կամ այն կերպ չի բախվել պատերազմին, դրա հետևանքներին: Ամեն տեղ կան վետերաններ, հերոսներ, և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ:

Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի սխրանքը, որոնք այս հաղթանակի համար տվել են իրենց ամենաթանկը»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը տարածքային և սահմանազատման հարցերում մտահոգությունները փարատում է, մնում է, որ այն ստորագրվի և վավերացվի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը տարածքային և սահմանազատման հարցերում մտահոգությունները փարատում է, մնում է, որ այն ստորագրվի և վավերացվի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները

Եվրոպան ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով. Ֆոն դեր Լայեն

Եվրոպան ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով. Ֆոն դեր Լայեն

Հայաստանի և Չինաստանի միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել

Հայաստանի և Չինաստանի միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել

Կարելի է ծաղիկներով, երաժշտությամբ, բայց ռուսական ռազմաբազան պետք է հանվի Հայաստանից. Ազատ Արշակյան

Կարելի է ծաղիկներով, երաժշտությամբ, բայց ռուսական ռազմաբազան պետք է հանվի Հայաստանից. Ազատ Արշակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում