ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցները փողոցում ծեծել են տարեց մարդկանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում