ԼԼիլիթ Ասատրյան

Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են

Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են

Արմավիրի մարզի երկու բնակիչները կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու մասին հրապարակում և տեսագրություն տարածվել էր համացանցում, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:

 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:
 

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում