Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հայաստանի վերջնանպատակն է, որ ռուսական գազի դիմաց վճարումը տեղի ունենա դրամով. ՀՀ փոխվարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի որոշումը երկու մասի է բաժանել կապույտ վառելիք գնող երկրներին: «Բլումբերգը» նույնիսկ տեղեկություն է հրապարակել, որ 10 եվրոպական երկիր արդեն հաշիվ է բացել «Գազպրոմբանկում»՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու համար, իսկ 4-ն արդեն վճարել են ռուսական արժույթով, սակայն չի բացահայտել, թե որ պետությունների մասին է խոսքը:

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց պաշտոնապես հրաժարվել են Բուլղարիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Միացյալ Նահանգները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Ադրբեջանը, իսկ Հունգարիան կապույտ վառելիք կգնի ռուսական արժույթով: Հայաստանը ևս արդեն մեկ ամիս է` ռուսական գազ ռուսական արժույթով է գնում:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ունենք մի իրավիճակ, որ սահմանին ներկրված գազի դիմաց վճարումների զգալի մասը իրականացվում է ռուսական ռուբլով, և, կարծում եմ, էդ երևույթը շարունակական կլինի, ծավալները ռուսական ռուբլով վճարումից բացի կմեծանան: Բայց, իհարկե, մեր ցանկությունը և վերջնանպատակն է, որպեսզի գազի դիմաց վճարումը տեղի ունենա դրամով, ՀՀ դրամով` մեր ազգային արժույթով: Դա շատ ավելի դասական, առևտրաշրջանառության համար շատ ավելի դասական իմաստով նոր հնարավորություններ կտա մեր արտահանողներին:

Տնտեսագետների գնահատմամբ՝ այս պահին Հայաստանին ձեռնտու է ռուբլով գազի դիմաց վճարելը, իսկ ազգային արժույթի տարբերակին անցնելու հնարավորությունը չի բացառվում:

Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Այս պահի դրությամբ նաև աշխատանքներ են տարվում միասնական գնագոյացման մեխանիզմների մշակման շուրջ, որի դեպքում արդեն հնարավոր կլինի իրականացնել ազգային արժույթներով: Ուղղակի դա բավական բարդ ու երկարատև աշխատանք է, քանի որ ազգային արժույթներով գնանշումների պարագայում հետագայում արդեն փոխադարձ հաշվարկների ժամանակ կարող են մի փոքր դժվարություններ առաջանալ: Պետք է ընդհանուր մոտեցումներ լինեն, քանի որ սա կախված է նաև ազգային արժույթների կարգավորման ռեժիմից:

Ռուսաստանն ընդհանուր առմամբ գազ է արտահանում եվրոպական 23 երկիր, որոնցից 21-ը ներառված են երկրի կառավարության կազմած «ոչ բարեկամ» պետությունների ցանկում։

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում