• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Թուրքիայի նկատմամբ վստահությունն աճել է. Ֆիդան. «Հարևաններ» Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:39
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
11:2227 Ապր, 2022

Փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի դրանից՝ Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013 թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար Mercedes-Benz G 500 մակնիշի և Mercedes-Benz S 500L մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017 թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008 թ. արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) 2-րդ մասով (երկու դրվագ): Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` վերջիններիս պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

 
Դիտումների քանակ1174
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը 12:2912 Հնվ, 2022 Ավարտվել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը Հասարակություն
  • Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար 14:2509 Դեկ, 2021 Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար Քաղաքականություն
  • Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով 13:0306 Դեկ, 2021 Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով Հասարակություն
  • Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 19:3330 Նմբ, 2021 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը կալանավորվել է Հասարակություն
  • Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան 13:1630 Նմբ, 2021 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026
  • ԵՄ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ առաջընթաց կա. ԱԳ նախարարի տեղակալ 23:2023 Մար, 2026
  • «Սևան» ԲԿ տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության, փաստաթղթեր կեղծելու համար 23:0023 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրները 22:5123 Մար, 2026
  • 30 տարի արնաքամ են արել. Միրզոյանը Քոչարյանին առաջարկեց կոնկրետացնել՝ ինչ նկատի ունի վերադարձ ասելով 22:4223 Մար, 2026
  • Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2423 Մար, 2026
  • Հարցազրույց Նազելի Բաղդասարյանի հետ 22:0523 Մար, 2026
  • Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի 21:4523 Մար, 2026
  • Ֆինանսական կրթություն և ոչ միայն. բաց դռների օր՝ Ֆրանսիական քոլեջում 21:2723 Մար, 2026
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով 21:1223 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. վարչապետի տեսաուղերձը 21:0123 Մար, 2026
  • Մարտ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5023 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:3923 Մար, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան. Թրամփ 20:3323 Մար, 2026
  • Մարտի «կանաչ» օրացույցը 20:2623 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 23 մարտ. 2026 20:2023 Մար, 2026
  • Ինչու չենք ասում՝ ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին 20:1323 Մար, 2026
  • Նոր հմտություններ՝ Իջևանի երիտասարդ կանանց 20:0823 Մար, 2026
  • Թրամփը 5 օրով երկարաձգել է Թեհրանին տված ժամանակը 20:0223 Մար, 2026
  • Կատարը չի մասնակցում Իրանի հարցով միջնորդական ջանքերին. CNN 19:5423 Մար, 2026
  • Մենք նվագում ենք, Դուք՝ պարում. վարչապետը հրավիրում է երկրորդ պարահրապարակին 19:4123 Մար, 2026
  • 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ 19:3823 Մար, 2026
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը 19:3223 Մար, 2026
  • ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը. Politico 19:2123 Մար, 2026
  • 2025-ին՝ 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ պետական բյուջե. ԱԺ քննարկումներ 19:1223 Մար, 2026
  • Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում 19:0323 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ատելության խոսքից մինչև պատերազմի հնարավորություն. Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները 19:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել 18:5423 Մար, 2026
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015