ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեային խնդրել է ռազմական օգնություն ցուցաբերել

Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեային խնդրել է ռազմական օգնություն ցուցաբերել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապի միջոցով դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ խնդրելով իր երկրին տրամադրել ռազմական սարքավորումներ ու տեխնիկա՝ հայտնում է ТАСС-ը։

«Ուկրաինային անհրաժեշտ են տարբեր ռազմական տեխնոլոգիաներ՝ տանկեր, ինքնաթիռներ: Հարավային Կորեան ունի զինտեխնիկա, որը թույլ կտա մեզ կռվել ռուսական տանկերի, հրթիռների դեմ: Մենք երախտապարտ կլինենք, եթե Հարավային Կորեան ռազմական օգնություն ցուցաբերի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Սեուլը, սակայն, մերժել է Կիևի խնդրանքը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Վուկը բացառել է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը։ Նա բացատրել է, որ Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման սահմանափակումներ կան՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված Կորեայի իրավիճակը:

Միաժամանակ Հարավային Կորեան ծրագրում է Ուկրաինային ևս 30 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել՝ օգնության ընդհանուր ծավալը հասցնելով 40 մլն դոլարի: Օգնությունը ներառում է սաղավարտներ, վերմակներ, առաջին օգնության փաթեթներ, վրաններ և այլ իրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում