Վրաստանում, Jnews.ge կայքի տեղեկությամբ, անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, ապաքինվել է 577 բուժառու։ Մահացել է մեկ մարդ:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 20 782 թեստավորում, այդ թվում՝ արագ հակագենային թեստով՝ 18 761, ՊՇՌ թեստով՝ 2021:
Հանրապետությունում կորոնավիրուսի դրական հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 1,31%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,2%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 1,82%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 650 981 դեպք, որից ապաքինվել է 1 630 564 մարդ, մահացել է 16 766 մարդ։
Իրականացվել է 2 864 300 պատվաստում, մեկ օրում՝ 577 պատվաստում։