• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի... 13:48
Օրակարգում Հայաստանի դիվերսիֆիկացվող արտաքին քաղաքականությունն է Օրակարգում Հայաստանի դիվերսիֆիկացվող արտաքին... 20:50
Թուրքիայի ՊՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել կանխել Սև ծովում միջադեպերը. «Հարևաններ» Թուրքիայի ՊՆ-ն Ռուսաստանին և... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Չարաշահումներ Մասիսի բժշկական կենտրոնում. նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
15:1901 Ապր, 2022

Չարաշահումներ Մասիսի բժշկական կենտրոնում. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը:
 
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների:
 
Այսպես. 
 
բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի,  և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 ՀՀ դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։
 
Բացի դրանից՝ հիշյալ տնօրենը, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 ՀՀ դրամ գումարը։
 
Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է  բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկող չմուտքագրված 1.350.000 ՀՀ դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից:
 
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը,  բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման  մասնակցության,  ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 ՀՀ դրամ գումարի հափշտակություն։
 
Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին,  հաշվարկել  և փոխանցել է ընդհանուր 973․108 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որը տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է:
 
Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից  հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստանացած ընդհանուրը 2․173․035 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն:
 
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վաչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 ՀՀ դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն:
 
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:
 
Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 ՀՀ դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել:
 
Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000 ՀՀ դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինասնական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 ՀՀ դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած 2.320.000 ՀՀ դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ),  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով:
 
Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13.380.084 ՀՀ դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
 
Նախաքննությունն ավարտվել, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին 17:2029 Մար, 2022 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին Հասարակություն
  • Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե 19:3316 Մար, 2022 Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե Հասարակություն
  • 2021 թ. Քննչական կոմիտեում մուտքագրվել և շրջանառվել է 41813 փաստաթուղթ 13:2804 Փտր, 2022 2021 թ. Քննչական կոմիտեում մուտքագրվել և շրջանառվել է 41813 փաստաթուղթ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը 17:1920 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՆԱՏՕ-ՀՀ նոր գործընկերության փաստաթուղթը հուսով ենք համաձայնեցնել 2026-ին. Շեկերինսկա 17:0020 Դեկ, 2025
  • Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր 16:5720 Դեկ, 2025
  • Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 16:4120 Դեկ, 2025
  • Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի 16:3420 Դեկ, 2025
  • Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը 16:2720 Դեկ, 2025
  • Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ 16:1020 Դեկ, 2025
  • Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է 15:5220 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ 15:3420 Դեկ, 2025
  • ԿԿՀ հայտարարագիր կներկայացնեն նաև դպրոց-մանկապարտեզների տնօրենները 15:1620 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր գրադարան 14:5420 Դեկ, 2025
  • Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին 14:3820 Դեկ, 2025
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը 14:2620 Դեկ, 2025
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:0019 Դեկ, 2025
  • ՔՊ-ն առաջարկեց Գյումրու մանկապարտեզները անվճար դարձնել․ բյուջեի թեժ քննարկում 23:0019 Դեկ, 2025
  • Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար 22:5519 Դեկ, 2025
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 22:4419 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում 22:3619 Դեկ, 2025
  • ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է 175 մլն դոլարի «Սթենդ-Բայ» տեսակի վարկային համաձայնագիրը 22:3019 Դեկ, 2025
  • Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան 22:1919 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0419 Դեկ, 2025
  • Փոխվարչապետը խաղաղության ամրապնդման ինդիկատոր է համարում Ադրբեջանից նավթամթերքի ներկրումը 21:4919 Դեկ, 2025
  • Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները 21:3619 Դեկ, 2025
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 21:1419 Դեկ, 2025
  • Լուրեր 21։00 | Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա. փոխվարչապետը՝ ներկրված բենզինի մասին 21:0019 Դեկ, 2025
  • Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները 20:4519 Դեկ, 2025
  • Բիզնեսը զարգացնելու ևս մեկ հնարավորություն՝ տեղահանվածներին 20:3719 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 19. 2025 20:3019 Դեկ, 2025
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից 20:2519 Դեկ, 2025
  • Ընդդեմ ԵՄ աղմկողները ՌԴ ձեռքին բութ գործիք են. փորձագետ 20:2119 Դեկ, 2025
  • Ուկրաինայի դրոնները Միջերկրական ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին 20:1619 Դեկ, 2025
  • Քննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը 20:0819 Դեկ, 2025
  • Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին 20:0119 Դեկ, 2025
  • Արթուր Նահապետյանը կարևորել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը CoSP11-ի շրջանակում 19:5419 Դեկ, 2025
  • Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան Խաչատրյան 19:4619 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 19:4019 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 19:3219 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.12.2025 19:2419 Դեկ, 2025
  • Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերություն 19:1819 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը թե՛ դիզայնով, թե՛ ֆունկցիոնալությամբ համապատասխան կլինի միջազգային ստանդարտին 19:1219 Դեկ, 2025
  • Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն 19:0319 Դեկ, 2025
  • Լուրեր 19։00 | ԶՈՒ նոր համազգեստի փորձանմուշները բուռն արձագանք են առաջացրել. փորձագետի գնահատականը 19:0019 Դեկ, 2025
  • Պատրաստ ենք բանակցությունների, բայց մեր պայմաններով. Պուտին 18:5219 Դեկ, 2025
  • Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆ 18:4319 Դեկ, 2025
  • Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան 18:3519 Դեկ, 2025
  • Երևանում բացվել է Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակը 18:2719 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով 18:2119 Դեկ, 2025
  • GeoLab. ապագայի կրթական կենտրոն՝ ԵՊՀ-ում 18:1419 Դեկ, 2025
  • Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան 18:0619 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թարմացրել է Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած խախտումների վերաբերյալ իր բանաձևը 18:0119 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել է Երևանում կայանալիք հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր 17:5219 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտ. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը 17:4219 Դեկ, 2025
  • Վարչապետը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը 17:3119 Դեկ, 2025
  • Քննարկվել են էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:0919 Դեկ, 2025
  • Լուրեր 17։00 | ԱԱԾ գաղտնազերծված փաստաթուղթ․ Եզրաս արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել «Կարո» ծածկանունով 17:0019 Դեկ, 2025
  • Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է 16:5719 Դեկ, 2025
  • Հակակոռուպցիոն արդարադատությունը միջազգային օրակարգում․ հայկական պատվիրակության հանդիպումները CoSP11-ում 16:5519 Դեկ, 2025
  • Նոյեմբերից ի վեր ավտոմեքենաներից հեռացվել է մոտ 400 ստանդարտին անհամապատասխան նվագարկչի ուժեղացուցիչ 16:4319 Դեկ, 2025
  • Երևանի մսուր-մանկապարտեզներից մեկի խոհանոցի գործունեությունը կասեցվել է 16:3219 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը Բրաունում կատարված սպանությունից հետո. BBC 16:2419 Դեկ, 2025
  • Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է. ԱԱԾ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթը 16:1419 Դեկ, 2025
  • Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը 16:0819 Դեկ, 2025
  • Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է. Շեկերինսկա 16:0119 Դեկ, 2025
  • Սուբվենցիոն ծրագրով սահմանամերձ Խաչիկում նորացվում են խմելու և ոռոգման ջրերի ցանցերը 15:5319 Դեկ, 2025
  • ՀՀ ֆինանսների նախարարը Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է բյուջետային աջակցության հարցեր 15:4919 Դեկ, 2025
  • Հայաստան ժամանեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը | ՈՒՂԻՂ 15:4319 Դեկ, 2025
  • Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 15:4119 Դեկ, 2025
  • Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր 15:3519 Դեկ, 2025
  • Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել 15:3119 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015