Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները:
I փուլ – 01.04․22 թ․- 30․04․22 թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն):
Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով:
II փուլ – 01.05 22 թ․ - 31․05․22 թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի),
III փուլ – 01.06․22 թ․ - 30․06․22 թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ):
IV փուլ - 01.07․22 թ․- 31․07․22 թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։