ԼԼիլիթ Ասատրյան

Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63.16 տոկոս․ ԿԸՀ

Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63.16 տոկոս․ ԿԸՀ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններին քվեարկել է 23 378 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.16 տոկոսը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Նշենք, որ համայնքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 37 015 է։

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցել են «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում