Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

 
«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

 

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
 

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©