COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի` «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։
 
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։
 
Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։
 
Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
 
Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։
 
Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում