ԳԳևորգ Թոսունյան

Խրամորթում ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի անվադողը. Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

Խրամորթում ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի անվադողը. Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

 

Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

 

Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ի (ծնված 1983 թ.)՝ տրակտորով հերկ կատարելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
 

Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:

 

Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:
 

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում