ԳԳոհար Սարգսյան

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

Ջամջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում: 

Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին: 

«Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն  հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը: 

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ: 

«Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում