Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները սկսվել են

ՌՌոզա Խաչատրյան

Մանկական Եվրատեսիլ երգի 20-րդ մրցույթն անմոռանալի ու աննախադեպ շոու դարձնելու աշխատանքներն արդեն մեկնարկել են: Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն առաջին այցն է կատարել Մանկական Եվրատեսիլը հյուրընկալող Հայաստան ու հյուրընկալ կազմակերպություն՝ Առաջին ալիք:

Գերտ Կարկ (Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչ) - Մենք այստեղ ենք, որովհետև մեկնարկում ենք մրցույթի կազմակերպման ամբողջ աշխատանքները՝ ձեր հեռուստաընկերության թիմի հետ: Սովորաբար նախապատրաստական աշխատանքները մենք սկսում ենք շատ ավելի ուշ, բայց քանի որ ունենք նոր ռազմավարություն ու մեծ պլաններ, այս տարի ուզում ենք մեկնարկել որքան հնարավոր է վաղ և դարձնել այս մրցույթը լավագույնն իր պատմության մեջ:

Պատվիրակների առաջին այցի բնույթը ճանաչողական է: Եկել են մեկ թիմ ձևավորելու, խոսելու ծրագրի մասշտաբներից ու նպաստելու, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չունենանք:

Գերտ Կարկ - Վերջին 5-6 տարիներին այն իսկապես վերածվել է շատ մեծ իրադարձության: Ահա թե ինչու ենք ես և մեր անվտանգության խորհրդատու Էնդի Շմիտցն այսօր այստեղ. համոզվելու, որ մենք նույն ուղու վրա ենք և միասին հասկանալու՝ ինչ է մեզ սպասվում: Չենք պատրաստվում շատ մանրամասների մեջ խորանալ, դա կթողնենք հաջորդ հանդիպումներին: Իսկ դրանք շատ են լինելու:

Հյուրերն այցելել են մրցույթի անցկացման հնարավոր վայրեր, ծանոթացել դրանց հնարավորություններին: Ստեղծագործական հարցերը կքննարկվեն ավելի ուշ: Բայց այն, որ մեր թիմը կազմակերպական առումով որևէ խնդիր չի ունենա, եվրոպացի գործընկերները կասկած չունեն:

Գերտ Կարկ - Աշխատելով ձեր թիմի հետ Եվրատեսիլի և Մանկական Եվրատեսիլի ընթացքում՝ ես 100 տոկոսով վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ մեծագույն շոու, հոյակապ շաբաթ՝ մասնակցող պատվիրակությունների համար: Որովհետև ձեր թիմը շատ փորձառու է այսպիսի շոուներ կազմակերպելու գործում:

Մանկական Եվրատեսիլը տարեցտարի մեծացրել է իր մասնակիցների և հետևորդների թիվը, բարդությամբ ու ծավալներով գրեթե հավասարվել մեծերի Եվրատեսիլին ու դարձել մեծ իրադարձություն՝ ինչպես այն հյուրընկալող քաղաքի, այնպես էլ երկրի համար:

Դավիթ Ծերունյան (Հայաստանյան պատվիրակության ղեկավար) - Ինչպես գիտենք՝ մանկական Եվրատեսիլը պարզապես հեռուստատեսային նախագիծ չէ, սա շատ մեծ իրադարձություն է ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի համար: Ուստի բացի եթերում հեռարձակվող շոուից՝ եթերում լինելու են մի շարք այլ իրադարձություններ, որոնք պետք է պլանավորել:

Հանրայինում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մեր հաղթանակից անմիջապես հետո: Այս տարի, սակայն, աշխատանքներն ավելի գործնական փուլ են մտել:

Դավիթ Ծերունյան - Իրականում 1 տարին շատ քիչ ժամկետ է նման մեծ միջոցառում կազմակերպելու համար, ուստի մենք ջանք ու եռանդ չենք խնայում, արդեն սկսել ենք աշխատել, և մարտ-ապրիլին Հայաստան կժամանի մրցույթը ղեկավարող խորհուրդը: Սա մասնակից երկրներից ներգրավված պրոֆեսիոնալների խումբ է, հանձնաժողով, որ հետևելու է մրցույթի կազմակերպչական բոլոր քայլերին:

Մանկական երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերին Երևանում: Մի քանի հարյուր գործընկերներ ու աշխատակիցներ են ներգրավված լինելու միջոցառման կազմակերպման գործընթացում, Հանրայինն էլ, որպես Մանկական Եվրատեսիլ 2022-ի հյուրընկալ կազմակերպություն, իր առանձնահատուկ դերն ունի:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հանրայինը, որպես Մանկական Եվրատեսիլ 2022-ի հյուրընկալ կազմակերպություն, այս ամենը պետք է կառավարի: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ինչքան հնարավոր է շուտ սկսենք կազմակերպչական աշխատանքները, որ կարողանանք ըստ պատշաճի կազմակերպել: Սա մեզ համար շատ մեծ ու շատ կարևոր փորձ է լինելու և մեզ համար հնարավորություններ կբացի ավելի մեծ միջոցառումներ հյուրընկալելու համար:

Շոուին հետևում է ավելի քան 30 մլն հեռուստադիտող, առնվազն 18 պատվիրակություն է մասնակցելու և բազմաթիվ հյուրեր. սա հոյակապ հնարավորություն է մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար:

Հովհաննես Մովսիսյան - Շատ կարևոր էր, որ Եվրոպական հեռարձակողների միության նախագահը շեշտում էր, որ սա 20-րդ հոբելյանական Եվրատեսիլն է և պետք է տարբերվի մյուսներից: Մենք նույնպես ֆիքսել ենք, որ այն պետք է տարբերվի: 

Հայաստանը եվրոպացի հեռուստադիտողին գրավիչ ներկայացնելուց բացի, առանձին ծրագիր է լինելու մեր երկիր ժամանող պատվիրակությունների համար, մի քանի հարյուր հյուրերին Հայաստանն առավելագույնս կներկայացվի: Հանրայինի թիմն էլ փորձի փոխանակման համար հրավիրվել է Իտալիա՝ հետևելու մեծերի Եվրատեսիլի կազմակերպչական և իրականացման ամբողջ պրոցեսին, ուսումնասիրելու՝ որպես Մանկական Եվրատեսիլի հյուրընկալ կողմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում