• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:0424 Հնվ, 2022

68 «կողմ» ձայնով Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների նոր պաշտպան

Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում քննարկվեց օրակարգային վերջին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը երկու հարց ուղղեց թեկնածու, արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին, խնդրեց անդրադառնալ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության գոտի ստեղծելու հարցին, ապա նաև հետաքրքրվեց՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն: Անվտանգային գոտու վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը, արդարադատության նախարարությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը համատեղ կարևոր աշխատանք են կատարել՝ վստահեցրեց Գրիգորյանը և ընդգծեց՝ պետք է շարունակել այն: Միաժամանակ, ըստ նրա, անվտանգությունը չպետք է ֆետիշացնել, կտրել կամ առանձնացնել մարդկանցից:

Աննա Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 19-րդ րոպեի սահմաններ - Ես կուզենայի հստակ գնահատական հնչեցնեիք հատկապես իշխանության ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ կան մեր երկրում ճանապարհներ ու տարածքներ, որոնք չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին: Դա էլ՝ այն պարագայում, երբ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ տեղի չեն ունեցել:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու) - Տեսեք՝ սահմանագծումն ու սահմանազատումը, բացի նրանից, որ բոլորս գիտենք, շատ բարդ, համալիր գործընթաց է քաղաքական կոմպոնենտով: Բայց նաև մարդու իրավունքների հարցերը հիմքում են դրված, և երբ մենք նայում ենք նույն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ պրակտիկաներին ու նաև էն ուղեցույցին, որ մանրամասն կազմված է այս կազմակերպության կողմից, հստակ է, որ էնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության կյանքի ապահովման հարցերը՝ սոցիալական իրավունք, կրթություն, կյանքի իրավունք, անվտանգ միջավայրի իրավունք, ՇՄ իրավունք: Ուստի այս առումով իմ մոտեցումը հետևյալն է. որևէ պրոցես, որ տեղի է ունենում մեր երկրում, ՄԻՊ-ը պետք է լինի էնտեղ, ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ էդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերությունները ու նաև կառուցելու եմ հարաբերություններ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ պետական կառավարման ՏԻՄ-երի հետ, որ էս խնդիրները հասցեագրվեն:

Քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Քրիստիննե Գրիգորյանը մեջբերեց ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալներ» հասկացությունն ու Հայաստանում անցկացրած մոնիթորինգը, որն արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Գրիգորյանն ասաց, որ այս արձանագրության հետ համաձայն է:

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն էլ խափանման միջոցներից՝ կալանավորման մեծ տարածում ստանալու մասին հարց ուղղեց:

Արամ Վարևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան. ինչպիսին է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Քրիստիննե Գրիգորյան - Պարոն Վարդևանյան, ոչ միայն հանրային ծառայությունից ազատ պաշտոնում, այլև արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում շարունակել եմ համարել, որ կալանավորումը որպես խափանման միջոց շատ ավելի շատ է կիրառվում, քան անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Էս մասին որևէ վեճ չունենք, և սա արձանագրված է բազմաթիվ միջազգային դիտորդական կազմակերպությունների փաստաթղթերում: Միաժամանակ կարծում եմ, որ հետևողական եմ լինելու նոր քրօրենսդրության կիրառմանը, որովհետև դրա հիմքում դրված էր հենց ազատազրկման ալտերնատիվները զարգացնելը:

Պատգամավորները հարցերը սպառելուց հետո ելույթներին անցան: Գրանցվածների մեծամասնությունը, ՄԻՊ թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերի փոխարեն, բարձր ամբիոնն օգտագործեցին այլ թեմաների անդրադառնալու համար: Օրինակ՝ Արեգնազ Մանուկյանը խնդրահարույց համարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը: Լուսինե Բադալյանը զարմանքով հակադարձեց՝ մինչև վերջերս ամուսությունների ժամանակ բոլորը շնորհավորում ու երջանկություն էին մաղթում, հիմա պատկերն այլ է:

ՄԻՊ-ի ընտրությանը վերադառնալով՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է օրենքով սահմանված լիազորությունների ամբողջ ժամկետում: Ներկայացրեց նաև, թե ինչ պատճառներով են նախկին պաշտպանները հրաժարական տվել: Ալեքսանյանի խոսքով՝ օրինակ, Լարիսա Ալավերդյանը պատմել է, որ 2004-2006 թվականներին ենթարկվել է քաղաքական ճնշումների, անգամ զրկվել ԱԺ-ում տարեկան զեկույց ներկայացնելու հնարավորությունից, ինչից հետո հրաժարական է տվել: Իսկ Արմեն Հարությունյանը 2008-ի մարտի 1-ի իրողությունները քննադատելուց հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «անհաջող կադր» որակավորմանը, ինչին հաջորդել է նաև նրա հրաժարականը՝ նշեց Վահագն Ալեքսանյանը: Խոսելով Կարեն Անդրեասյանի մասին՝ պատգամավորը հիշեցրեց՝ դատական իշխանությունում գործող կաշառքների չափերը հանրայնացնելուց հետո նա ևս սկսել է ճնշումների ենթարկվել, ինչի արդյունքում հրաժարական է տվել:

Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդմիջումից հետո 5-րդ րոպեի սահմաններ - Արման Թաթոյանը ընդդիմադիր լրատվականների կողմից ներկայացվում է որպես ՀՀ միակ աշխատող ինստիտուտ: Ենթադրում եմ, որ այս մարդիկ աշխատանքը նույնականացնում են հայտարարությունների քանակի հետ, բայց նաև խոսելով բարձր պլանկայի մասին, որին հասնելու շանս իբր չունի տիկին Գրիգորյանը, ապա ինձ համար Արման Թաթոյանի բարձրագույն պլանկան եղել և մնում է Սարի թաղի դեպքերի հետ կապված նրա հայտարարությունը, երբ, կհիշեք, Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառվեց, կրակոցներ եղան լուսաձայնային միջոցներով, 18 տարեկան մի տղա կորցրեց աչքը, այս ամենի հետ կապված՝  ինչ ասաց Արման Թաթոյանը. «եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչու էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով»: Փառահեղ է: Տիկին Գրիգորյան, կարծում եմ, որ այդ բարձր պլանկային հասնելու համար պիտի առնվազն հենց նոր բռնաբարված մի կնոջ հայտնեք, որ եթե նա չէր ցանկանում բռնաբարվեր, ապա ինչու էր քայլում նեղ փողոցով, այն էլ՝ գիշերով:

Ելույթներից հետո պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը փորձեց ամփոփ պատասխանել գործընկերների հարցերին, եզրափակեց երկու օր տևող քննարկումը, ևս մեկ անգամ ներկայացրեց իր աշխատանքային սկզբունքը, ասաց՝ մարդու իրավունքները ունիվերսալ են, և չկան կարևոր ու անկարևոր իրավունքներ:

Քրիստիննե Գրիգորյան - Ելույթումս էլ եմ ասել, որ փորձելու եմ շատ թիրախային լինել, ախտորոշված խնդիր, լուծման առաջարկ, հետևողականություն, անխոնջ աշխատանք: Սա է իմ բանաձևը: Հույս ունեմ, որ օրենսդրի հետ համագործակցությունը միայն պետք է օգնի, որ այդ աշխատանքն իրոք իրավունքների վերականգնմանը միտված լինի, որ կոնկրետ իրավիճակում մարդն իրոք զգա, որ իր իրավունքների խախտումն իսկապես վերացվեց և ոչ թե դարձավ քաղաքական հայտարարությունների ու գնահատականների առարկա՝ ընդամենը:

Մեկ ժամ տևած փակ-գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ընտրության արդյունքները՝ 68 «կողմ», 0 «դեմ» ձայներով Քրիստիննե Գրիգորյանը ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան: Քվեարկությունից անմիջապես հետո նա ԱԺ ամբիոնից երդվեց:

Քրիստիննե Գրիգորյանը նոր պաշտոնում աշխատանքի կանցնի փետրվարի 23-ից հետո, երբ կլրանա Արման Թաթոյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ50
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղու հնարավոր կառուցման մասին 18:5116 Սեպ, 2026
  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն 18:4316 Սեպ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18:3516 Սեպ, 2026
  • Օզոնային շերտն ու Հայաստանը 18:2716 Սեպ, 2026
  • Նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասին 18:2116 Սեպ, 2026
  • ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան 18:1616 Սեպ, 2026
  • Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար 18:1116 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը 18:0416 Սեպ, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը 18:0216 Սեպ, 2026
  • Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար 18:0116 Սեպ, 2026
  • Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան 17:5816 Սեպ, 2026
  • Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան 17:5116 Սեպ, 2026
  • Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 17:4416 Սեպ, 2026
  • Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին 17:3716 Սեպ, 2026
  • Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած 17:3016 Սեպ, 2026
  • Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին 17:2516 Սեպ, 2026
  • Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան 17:2116 Սեպ, 2026
  • Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, հակառակը՝ ունենք նվազում, և դա անսպասելի չէ. Փաշինյան 17:0316 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:5216 Սեպ, 2026
  • Բելառուսը կազատի 25 քաղբանտարկյալի, ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերության նկատմամբ պատժամիջոցները 16:4416 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. Ժաննա Անդրեասյան 16:3516 Սեպ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015