ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս տարվա ընթացքում ստացել և շարունակում է ստանալ տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է ԱԳՆ մամուլի  քարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում