• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:02
Թայմս Սքվերում կրկին տեղադրվել է մոտ 20 մետր երկարությամբ հոթ-դոգի քանդակը. «Այլ լուրեր» Թայմս Սքվերում կրկին տեղադրվել... 16:36
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ... 14:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:4217 Հնվ, 2022

Պաշտոնյաներն իմացել են, որ մատակարարման պահին հրթիռները ժամկետանց են. գլխավոր դատախազի տեղակալ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ բանակին անորակ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը ամենայն հավանականությամբ կքննվի դռնփակ։

Գևորգ Բաղդասարյան (գլխավոր դատախազի տեղակալ) - Քրեական գործը գաղտնի է՝ նկատի ունենալով դրանում պարունակվող պետական գաղտնիքը։

Բացի Տոնոյանից՝ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի Պատրոն Դավո մականվամբ, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք: Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Ներկայացնելով նախաքննությամբ պարզված հանգամանքները, գլխավոր դատախազի տեղակալն ասաց՝ 2011-12 թվականներին Հայաստան է մատակարարվել տասը հազար Ս-8 com չկառավարվող հրթիռ, որից նույն թվականներին ընդունվել է նախ՝ 2300, ապա՝ 2000 հատը:

Գևորգ Բաղդասարյան - Ընդունվել է առաջին խմբաքանակը 660 ԱՄՆ դոլարով, որից հետո մնացած 5700 հատը չի ընդունվել պաշտպանության նախարարության կողմից այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն համապատասխանում տեխնիկական վիճակով սահմանված նորմերին։

Տարեսկզբին Դավիթ Տոնոյանը մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում հայտարարել էր, որ նախաքննությամբ չի հաստատվել հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ հրթիռները չփորձարկելու պատճառով: Դատախազությունից շեշտում են՝ հրթիռների տեխնիկական անբավարար վիճակը արձանագրված է:

Գևորգ Բաղդասարյան - Եթե նույնիսկ փորձարկման արդյունքում առանձին հրթիռներ կլինեն պիտանի և օրինակ կպայթեն, դա դեռ չի նշանակում, որ մնացածը եւս կպայթի: Բնականաբար այդ պայմաններում նաև տրամաբանական չի, որ բոլոր 4232 հրթիռները պետք է պայթեցվեն՝ պարզելու համար դրանք պիտանի էին, թե՝ պիտանի չէին:

Ի դեպ՝ այդ հրթիռները չընդունվելուց հետո, դատախազի տեղակալի խոսքով՝ պահեստավորվել են պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, որից հետո մատակարարը միջոցներ է ձեռնարկել դրանք Հայաստանից արտահանելու համար, գործընթացը, սակայն, մասամբ է իրականացվել, իսկ Հայաստանում մնացած հրթիռները կրկին առաջարկվել են ՊՆ-ին:

Գևորգ Բաղդասարյան - 2018 թվականին մատակարարի կողմից առաջարկություն է արվել պաշտպանության նախարարությանը ձեռք բերելու արտահանումից հետո մնացած 4232 հրթիռները, որոնք ընդունվել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի պաշտոնատար անձանց կողմից այն պայմաններում, երբ որ նրանք նաև նախկինում հաստատապես տեղեկացված էին, որ այդ հրթիռները չեն համապատասխանում սահմանված նորմերին»։

Օրեր առաջ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որում, ի թիվս այլնի, անդրադարձել էր հրթիռների ձեռքբերմանը:

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ - Մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018 թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի ցածր, քան մինչ այդ նույն ապրանքատեսակը:

Գլխավոր դատախազի տեղակալի պնդմամբ՝ գնումը կատարվել է գրեթե կրկնակի բարձր գնով:

Գևորգ Բաղդասարյան - Հրթիռները 2018 թվականին ձեռք են բերվել նախկին ձեռքբերման՝ 660 ԱՄՆ դոլարը գրեթե կրկնակի գերազանցող գնով՝ 1100 ԱՄՆ դոլարով։ Իջեցումը տեղի է ունեցել ընդամենը առաջարկվող գնի համեմատությամբ՝ 100 ԱՄՆ դոլար, և կրկնում եմ՝ գերազանցել է նախկինում ձեռք բերված գինը:

Պաշտոնյաները տեղյակ են եղել, որ հրթիռները, որոնց մեկ հատը, փաստորեն, գնվել է 660 դոլարով, մատակարարման պահին եղել են ժամկետանց՝ պնդում է Բաղդասարյանը: Ըստ նրա՝ պարզվել է նաև, որ այդ հրթիռները ընդունվել են կրեդիտորական պարտքը մարելու համար։

Գևորգ Բաղդասարյան - Նախաքննության ընթացքում պարզվեց նաև, որ մատակարար ընկերությունը ՊՆ-ից գնել է ՊՆ-ի երկու ընկերությունների բաժնեմասեր, և դրա արդյունքում Պաշտպանության նախարարության նկատմամբ ունի կրեդիտորական պարտք։ Ապրանքները, որոնք հիմա մատակարարվել են Պաշտպանության նախարարությանը, ըստ էության հաշվանցվել են այդ կրեդիտորական պարտքին։

Ըստ փաստարկների՝ ստացվում է, որ պաշտպանության նախարարությունը այդ հրթիռների համար գումար չի վճարել՝ ապրանքն ընդունվել է այն գումարի փոխարեն, որը մատակարար ընկերությունը պետք է վճարեր բաժնեմասերի համար:

Գևորգ Բաղդասարյան - Սրա արդյունքում պետությանը պատճառվել է 2 միլիարդ 277 միլիոն դրամից ավելի գույքային վնաս, և պարզվել է նաև, որ նշված հանցագործությունը կատարելու ընթացքում նաև այլ արարքներ են կատարվել՝ պաշտոնեական կեղծիք կամ փաստաթուղթ կեղծել արդեն մատակարարի կողմից։

Գործով անցնող մեղադրյալներից միայն ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել՝ հաշվի առնելով նրա պարտականությունների կատարման կարևորությունը:

Այսպիսով՝ դատարան է ուղարկվել մայր գործից անջատված՝ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ մեղադրականը: Ի հայտ եկած այլ հանգամանքներ պարզելու նպատակով մայր գործով նախաքննությունը շարունակվում է: Դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև մեղադրյալներ Արտակ Դավթյանի և Ստեփան Գալստյանի պաշտպաններից, սակայն նրանք հայտարարեցին՝ այս պահին ձեռնպահ կմնան մեկնաբանություններից:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ265
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին 14:5104 Օգս, 2026
  • Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ 14:4804 Օգս, 2026
  • Զելենսկին՝ ՌԴ և նախկին ԽՍՀՄ երկրների հարաբերությունների մասին 14:4304 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3004 Օգս, 2026
  • Տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ քայլելը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է. վարչապետ 14:2704 Օգս, 2026
  • Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին 14:2204 Օգս, 2026
  • Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում Թրամփի հետ տարաձայնություններ ունենք. Նեթանյահու 14:1204 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են 13:5804 Օգս, 2026
  • Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին 13:3804 Օգս, 2026
  • Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին 13:2804 Օգս, 2026
  • ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% 13:2304 Օգս, 2026
  • Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ 13:1904 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով 13:1404 Օգս, 2026
  • Զելենսկին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին 13:1104 Օգս, 2026
  • Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին 13:0404 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր զարգացումներ Առինջ մոլի և «Մուլտի տրանսպորտ»-ի գործերով | 04.08.2026 13:0004 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 13:0004 Օգս, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել 12:5604 Օգս, 2026
  • Եթե ժողովրդի համար ընդունելի լինի Մայր օրենքը, չեմ կարծում՝ ժողովրդի որևէ ընտրյալ պատգամավոր կարող է դեմ արտահայտվել. Հասմիկ Հակոբյան 12:5104 Օգս, 2026
  • Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել է 12:4204 Օգս, 2026
  • Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան 12:3804 Օգս, 2026
  • Խորհրդակցություն եմ անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ. Պապիկյան 12:3504 Օգս, 2026
  • «Մուլտի Վելնես կենտրոնի» տարածքն ապօրինություններով էր վերցվել. Հասմիկ Հակոբյան 12:3404 Օգս, 2026
  • Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին 12:2604 Օգս, 2026
  • Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք 12:2204 Օգս, 2026
  • ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0104 Օգս, 2026
  • «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 17 մլրդ 492 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5604 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4504 Օգս, 2026
  • Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ 11:2804 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. Վասիլև 11:1904 Օգս, 2026
  • Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը 11:1404 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին 10:5504 Օգս, 2026
  • Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել է 10:5404 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿ 10:4304 Օգս, 2026
  • Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 10:2904 Օգս, 2026
  • ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում զոհեր և վիրավորներ կան 10:2004 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքար՝ արվեստի միջոցով 10:1804 Օգս, 2026
  • Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք 10:1504 Օգս, 2026
  • «Մուլտի տրանսպորտ»-ի կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է 10:1404 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:0004 Օգս, 2026
  • Դատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ 09:5104 Օգս, 2026
  • 7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով 09:3304 Օգս, 2026
  • Ա․Հ․-ն բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը՝ կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:1404 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:0304 Օգս, 2026
  • 24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում․ հասցեներ 08:4204 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2504 Օգս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետ 08:1104 Օգս, 2026
  • Հայկական մշակույթը հանրահռչակելու Արփինե Բարոյանի բանաձևը 01:0004 Օգս, 2026
  • Բուժկենտրոնն ունի զարգացման ներուժ․ Անահիտ Ավանեսյանն այցելել է Ապարանի ԲԿ 00:3504 Օգս, 2026
  • Ովքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը 23:5703 Օգս, 2026
  • Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին 23:4703 Օգս, 2026
  • Թեհրանը հերքել է Թրամփի հայտարարությունը 23:3403 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մատնված է առերևույթ անգործության, սակայն մի շարք անդամներ շարունակում են վարձատրվել․ Պետրոսյան 23:1503 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը 22:5903 Օգս, 2026
  • ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները 22:5503 Օգս, 2026
  • Իմ հասցեին զրպարտություններ են տարածվում, դատական հայցեր եմ ներկայացնելու. Հայկ Կոնջորյան 22:4803 Օգս, 2026
  • Մրցույթ՝ կինոյի ոլորտի անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու նպատակով 22:3303 Օգս, 2026
  • Ես չունեմ եկամտի այլ աղբյուր և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից. Ռուբինյան 22:1803 Օգս, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն 22:0303 Օգս, 2026
  • «Շոր կար մեքենայի մեջ, գցեցինք վրան, բռնեցինք, բերեցինք տուն». քոթոթին փրկել են շների հարձակումից 21:4703 Օգս, 2026
  • Կյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը 21:3303 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում 21:1903 Օգս, 2026
  • Ճամփորդության մեկնարկը՝ վառ գույներով 21:0903 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Թուրք տեսե՞լ ես»․ Ռուբինյանի ընտրությունն անցավ թեժ բանավեճերով | 03.08.2026 21:0003 Օգս, 2026
  • Գոշում կանխում են գյուղամիջյան ճանապարհների փլուզման վտանգը 20:5903 Օգս, 2026
  • Օգոստոս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5503 Օգս, 2026
  • Ումերովը նշանակվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, Կլիմենկոն՝ ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար 20:5103 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:4503 Օգս, 2026
  • Ամբողջությամբ պատկերացնում եմ պատասխանատվությունս. ԱԺ նորընտիր նախագահ 20:4203 Օգս, 2026
  • Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավար 20:3703 Օգս, 2026
  • Իրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին 20:3203 Օգս, 2026
  • Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան 20:2603 Օգս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանի վրա 20:1703 Օգս, 2026
  • Երաշտի պատճառով Դանուբի ծանծաղելը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի 20:0903 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:0203 Օգս, 2026
  • Բրախիթերապիա. ճառագայթում՝ անմիջապես ուռուցքի վրա 19:5403 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 3. 2026 19:4803 Օգս, 2026
  • Լյանչժուի դարաշրջանը՝ VR տեխնոլոգիայով 19:4103 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը 19:3203 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան 19:2003 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել 19:0803 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեկ փոփոխություն՝ նոր Կառավարության կազմում. ով է ԲՏԱ նոր նախարարը | 03.08.2026 19:0003 Օգս, 2026
  • Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար 18:5903 Օգս, 2026
  • Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 18:5403 Օգս, 2026
  • Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը 18:5103 Օգս, 2026
  • «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:4203 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ 18:3503 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան 18:2603 Օգս, 2026
  • Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին 18:2103 Օգս, 2026
  • Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան 18:1203 Օգս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ 18:0303 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:4903 Օգս, 2026
  • Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ 17:3303 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNN 17:3103 Օգս, 2026
  • Հայտնի է Կառավարության նոր կազմը 17:1203 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում 17:0003 Օգս, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 17 մլրդ 915 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5303 Օգս, 2026
  • Նոր բանակցություն կսկսենք Իրանի հետ. Թրամփ 16:4003 Օգս, 2026
  • Արձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունից. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 1-ին կիսամյակի արդյունքները 16:2903 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:2303 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015