ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսին մտադիր է այցելել Մոսկվա: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան, փոխանցում են լեհական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ռաուն նախ կայցելի Ուկրաինա և ԱՄՆ, իսկ փետրվարի 15-ին, ամենայն հավանականությամբ, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Մոսկվա այցը նորմալ ընթացակարգ է ԵԱՀԿ նախագահի համար: Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն այդ կազմակերպության կարևորագույն անդամ երկրներից մեկն է»,- ասել է Յասինան:
Նա նշել է, որ Ռաուի՝ Ուկրաինա այցը տեղի կունենա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ և կայցելի երկրի սահմանամերձ շրջաններ: Դրանից անմիջապես հետո նա կմեկնի Վաշինգտոն, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: