Ղազախստանի Ալմաթի քաղաքում իրավապահներն ավելի քան 2400 մարդու են ձերբակալել՝ ակցիաներին մասնակցելու, թալանի և այլ հանցագործությունների կասկածով: Այդ մասին հայտնել են քաղաքի պարետային կենտրոնից, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ առգրավվել է 79 միավոր հրազեն և 3976 միավոր զինամթերք:
Հիշեցնենք, որ Ալմաթիում և Ղազախստանի մի շարք քաղաքներում հունվարի 2-ից անցկացվում էին բողոքի ակցիաներ, որոնք վերաճել էին զանգվածային անկարգությունների: