Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԳԳոհար Սարգսյան

Շահումով խաղերի, խաղատների գովազդը կսահմանափակվի. նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Շահումով խաղերի, խաղատների գովազդը կսահմանափակվի. նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ըստ այդմ՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան, որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

«2018 թվականի համեմատ 2020 թվականին այդ ոլորտում ունեցանք խաղադրույքների՝ 6 անգամ, խաղացողների՝ 3 անգամ աճ: Օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների միասնական գովազդային դաշտ, ինչը նշանակում է, որ նման գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ, որտեղ նրանք գործունեություն կանեն: Մյուս վայրերում նման գովազդն արգելված կլինի»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Գովազդի սահմանափակումներ մտցնելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, բայց սա լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի հետագա ավելի արագ տարածումը: Վատ է,  որ ունենք այս իրավիճակը, երբ մեդիադաշտը «նստած է» բուքմեյքերական գովազդի ասեղի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է փորձենք պրոցեսն ավելի անցնցում կազմակերպել»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում