Երևանում վաղը՝ դեկտեմբերի 12-ին, սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ:
Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99:
Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.