Զովունի գյուղից Կորեայի ձոր ավտոճանապարհը երկկողմանի փակ է

ԱԱրսեն Մկրտչյան

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումից հետո տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում