Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի տարբեր սննդի կետերում գրանցված աղիքային վարակի դեպքերին: Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուսումնասիրում է սննդային թունավորման պատճառները:
«ՀՎԿԱԿ-ը և ՍԱՏՄ-ն իրենց գործառույթների շրջանակում ուսումնասիրում են, կարծում եմ՝ միասնական բոլոր դեպքերի վերլուծության արդյունքում կանխարգելիչ մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք կլինի, որ բացառենք նման դեպքերը»,- ասաց նախարարը
Ավանեսյանի խոսքով՝ ջրից պարբերաբար նմուշառում արվում է ամբողջ հանրապետության տարածքում:
«Որևէ շեղում ջրի առումով այս պահին գրանցված չէ»,- հավելեց նախարարը: