Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։