Հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3 տոկոսով: Տվյալը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն: Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 13.6 տոկոս, այդ թվում՝ արտահանումը՝ 16.9, ներմուծումը՝ 11.8 տոկոսով: Առևտրի շրջանառությունն աճել է 7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 6.4:
5.9 տոկոսով աճել է շինարարության ծավալը: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 6.9, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.9 տոկոս: Նվազել է միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.1 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան