• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝... 13:21
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:34
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ... 11:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան
Հասարակություն
17:0620 Նմբ, 2021

Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պայմանավորված հանրապետությունում կորոնավիրուսային ծանր իրավիճակով՝ Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:
 
Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:
 
Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված:
 
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:
 
Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝
 
1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:
 
2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:
 
3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:
 
4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:
 
5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է՝ կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:
 
6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեստ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:
 
Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:
 
Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի կարողանանք տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել մեր բնականոն կենսագործունեությունը:
 
Հասկանում ենք հարուցվող դժվարությունները բոլոր քաղաքացիների համար, սակայն ակնկալում ենք ըմբռնողականություն, կարգապահություն ու համբերություն, ինչը փրկելու է կյանքեր, և այդ փրկված կյանքը կարող է հենց ձերը կամ ձեր հարազատինը լինել: Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը կախված են առաջին հերթին ձեզնից, հետո՝ կառավարությունից և տարբեր պատասխանատուներից:
 
Որպես կառավարության ու կարանտինի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ես լինելու եմ առավելագույնս հետևողական, որ այս միջոցառումներն արդյունավետ լինեն, և մենք կարողանանք բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանել: Ես լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ ինձնից կախվածը կատարել՝ անկախ տարբեր դժգոհություններից ու քննադատություններից, քանի որ համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ու հատկապես պետության որոշում կայացնողները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել ու հետևողական լինել արդյունքների ապահովման համար: Բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից էլ պահանջում եմ առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում:
 
Հ.Գ. Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:
 
Անվտանգություն ու առողջություն բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:

 

Դիտումների քանակ1615
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել 12:0320 Նմբ, 2021 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղ
  • Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը 19:5125 Հոկ, 2021 Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը Լեռնային Ղարաբաղ
  • Արցախում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով 40-ամյա կին է մահացել 11:5525 Հոկ, 2021 Արցախում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով 40-ամյա կին է մահացել Լեռնային Ղարաբաղ
  • Վիրավոր զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան 00:3515 Հոկ, 2021 Վիրավոր զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026
  • «Ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պտի չալիշ անենք». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:2315 Մայ, 2026
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 15:0815 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Փողերի լվացում, խարդախություն․ Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի գործը 15:0015 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը 14:5115 Մայ, 2026
  • ԱՊՊԱ-ն պարտադիր է դառնում նաև մոպեդների համար 14:2715 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է 14:1215 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5715 Մայ, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվելու է Դոնալդ Թրամփի պատվին 13:4115 Մայ, 2026
  • Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը 13:2115 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ 13:0815 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Կեղծ աճուրդներ, 26 միլիոն դրամի վնաս․ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը դատարանում է 13:0015 Մայ, 2026
  • Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ 12:5615 Մայ, 2026
  • Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը 12:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է 40 տոկոսով, մասամբ՝ Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով 12:3315 Մայ, 2026
  • Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 12:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ անփոփոխ է. Ռուբիո 12:1915 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015