• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 01:17
Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ. ԻՔՄ Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի... 21:34
Բաց հարթակ. Երիտասարդական պալատը վաճառվեց և քանդվեց Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո. Անահիտ Թարխանյան Բաց հարթակ. Երիտասարդական պալատը... 20:49
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. Ռայմունդաս Լոպատա
Հասարակություն
13:3719 Նմբ, 2021

Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. Ռայմունդաս Լոպատա

«Լուրերը» բացառիկ հարցազրույց է ունեցել Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատայի հետ: Նա Հայաստան էր այցելել Լիտվայի խորհրդարանի պատվիրակության կազմում: 
 
Պարո՛ն Լոպատա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին ևս մեկ ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ հարձակվելով արևելյան սահմանից և ներխուժելով Հայաստանի տարածք։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը:
 
Ռայմունդաս Լոպատա - Սահմաններում տեղի ունեցող զարգացումների մասին մեր պատվիրակությունը տեղեկացել է դեպի Հայաստան ճանապարհին։ Մենք եկել ենք այստեղ նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Մեր այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրից: Մեր պատվիրակության անդամների աչքերում ես տեսա ցնցում, ցավ և խոր վիշտ։
 
Վերադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից:
 
Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։
 
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե տեղում փաստեր ներկայացնելով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և խրախուսում եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլերը:
 
Կողմերի համար նաև կարևոր է անհապաղ բովանդակային բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու նպատակով։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է։ Կմեկնաբանե՞ք Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
 
Ռայմունդաս Լոպատա - Լիտվան  և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. դա ակնհայտ է։ Հարավային Կովկասի մարդկանց և երկրներին ես շատ կցանկանայի մաղթել խաղաղություն, բարգավաճում և սեփական ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Այս առումով հիմնական խոչընդոտը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ, ի վերջո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում՝ բարեխղճորեն ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ես խորապես հավատում եմ, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։ Այս հակամարտության համար արդեն շատ թանկ գին է վճարվել. ես, իհարկե, նկատի ունեմ մարդկային կյանքերը և տառապանքները, բայց նաև ինքնիշխանության, Հարավային Կովկասի երկրների՝ ազատ զարգանալու, իրենց ուղին ազատորեն ընտրելու հնարավորությունը։
 
Եվս մեկ կարևոր նկատառում. ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան խրախուսում է նման դերակատարումը և ակտիվորեն նպաստում է դրան, ինչի մասին հաստատվեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ. Բորելի անունից նախարար Գ. Լանդսբերգիսի և նրա ավստրիացի, ռումինացի գործընկերների՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Ես կավելացնեմ ևս մեկ բան. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արտացոլում են համաշխարհային նշանակություն ունեցող միտումներ։ ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի:
 
Գերիների հարցով արդեն այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ արեց Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։ Բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ վերադարձը (ինչպես նաև առկա ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը) կարող է շատ կարևոր քայլ լինել վստահության վերականգնման մեկնարկի համար: Մեր հայտարարության մեջ մենք նաև կոչ ենք արել Եվրամիության կառույցներին՝ հետևողականորեն բարձրացնել այս մարդասիրական խնդիրը՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։
 
Որո՞նք են հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ գործընկերության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։
 
Ռայմունդաս Լոպատա - Նշելով փոխադարձ ճանաչման 30-ամյակը (Լիտվան աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը) և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ վերջին տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերությունը խորանում և ընդլայնվում է շատ արագ տեմպերով, հատկապես՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք կրկին բացահայտեցինք Հայաստանը: Եվ կարծում եմ՝ ոչ միայն մենք:
 
Մենք ինտենսիվորեն կիսում ենք Լիտվայի սեփական հաջողություններն ու դասերը տարբեր ոլորտներում, ակտիվացնում ենք քաղաքական երկխոսությունը և ավելացնում զարգացման համագործակցության աջակցությունը։ Ես կարող եմ միայն վերահաստատել Լիտվայի վճռական պատրաստակամությունը՝ շարունակելու քաղաքական և գործնական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։
 
Չնայած գլոբալ համաճարակները կաթվածահար արեցին աշխարհը և խոչընդոտեցին համագործակցության որոշ ձևաչափերի, մենք կարողացանք նաև դա օգտագործել ի շահ մեր երկկողմ հարաբերությունների։ 2020 թվականին Լիտվան աջակցել է Հայաստանին տարբեր միջոցներով (ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները, ՊՇՌ թեստերը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սարքավորումները)՝ Հայաստան ուղարկելով բժշկական առաքելություն, Հայաստանին աջակցելով ԵՄ արտադրության AstraZeneca պատվաստանյութի 27 500 դեղաչափով և Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափով: Այս արդյունավետ համագործակցությունը զարգանում և շարունակվում է:
 
Հատկապես ուրախ եմ նկատել, որ համերաշխությունը երկկողմանի է: Ինչպես ասում ենք, իրական ընկերը ճանաչվում է կարիքի մեջ: Հայաստանի կառավարությունը համերաշխություն է դրսևորել մեր երկրի հետ՝ պատվիրակելով քուրմանջի լեզվի թարգմանիչ՝ աջակցելու լիտվական հաստատություններին, երբ մեզ ամենաշատն անհրաժեշտ էր նման գործնական աջակցություն՝ բելառուսա-լիտվական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի պայմաններում:
 
Ինչ վերաբերում է Եվրամիության վերաբերյալ հարցին, ապա Լիտվան տարածաշրջանում ԵՄ-ի էլ ավելի ակտիվ դերակատարման վճռական կողմնակից է: Որքան շատ լինի Եվրոպայի ներգրավվածությունը, այնքան ավելի ուժեղ աջակցություն կկարողանաք ստանալ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, բարգավաճումը և գուցե նույնիսկ անվտանգությունը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական աջակցությունը. կարծում եմ, որ Հայաստանը միայն կշահի ԵՄ թվինինգից, TAIEX նախագծերից, տարբեր ոլորտներում ԵՄ խորհրդատուներից և ԵՄ տրամադրության տակ առկա այլ գործիքներից: Դա այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած ներկա մարտահրավերները, բայց նաև նոր հնարավորություններ, որոնք բացվել են ԵՄ-ի և Հայաստանի միջև CEPA համաձայնագրի իրականացմամբ, ինչպես նաև Հայաստանի համակարգային բարեփոխումների օրակարգով։
 
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորը. ես զգում եմ Հայաստանում առկա ներկայիս տրամադրությունը: Ես հասկանում եմ ձեր ցավը, տագնապը, որն առաջացել է այն մարտահրավերներից, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ Հայաստանի ժողովուրդը չթերագնահատի իր ձեռքբերումները, պահպանի վստահությունն ու հավատը։ Մարտահրավերները հաղթահարելու համար են: Փաստը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, վկայում է Հայաստանի կողմից ժողովրդավարության ամրապնդման գործում շատ կարևոր առաջընթացի մասին։ Սա շատ կարևոր ճանաչում է և մեծ հնարավորություն, և ես վստահ եմ, որ Հայաստանը լավագույնս կօգտագործի այն։
Դիտումների քանակ344
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին 16:3518 Նմբ, 2021 Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին Հասարակություն
  • ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Լիտվայի Սեյմի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ 13:2018 Նմբ, 2021 ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Լիտվայի Սեյմի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն 23:5817 Մայ, 2022
  • Գյումրիում շչակ է գործարկվելու 23:3917 Մայ, 2022
  • Հերոսների վերականգնողական քաղաքում բացվեց Քյարամ Սլոյանի անվան Վախերի կառավարման բուժական սենյակը 23:2117 Մայ, 2022
  • Խաչատուրովը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 22:5617 Մայ, 2022
  • Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու առաջարկին 22:2817 Մայ, 2022
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:1417 Մայ, 2022
  • Քաղաքացին փեթակներ էր գողացել ու վաճառել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը 22:1217 Մայ, 2022
  • Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. ՇՄ նախարար 21:5517 Մայ, 2022
  • Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ. ԻՔՄ 21:3417 Մայ, 2022
  • Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին 21:1717 Մայ, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 17.05.2022 21:0017 Մայ, 2022
  • Ծառայություններ են տրամադրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց 20:4517 Մայ, 2022
  • Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆ 20:3717 Մայ, 2022
  • Քննիչ հանձնաժողովները 1 տարի ժամկետով ձևավորելու և ևս 6 ամսով երկարաձգելու նախագիծ ԱԺ-ում 20:3617 Մայ, 2022
  • Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը 20:3417 Մայ, 2022
  • Վիլիկ Զաքարյան. շարժվող կտավների վարպետը 20:3117 Մայ, 2022
  • Հրդեհ Սևանի փողոցում 20:2617 Մայ, 2022
  • Մշակութային կրթությունը՝ դպրոցում 20:2317 Մայ, 2022
  • Մայիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:1917 Մայ, 2022
  • ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները 20:1617 Մայ, 2022
  • Քննչական երկու մարմին՝ չորսի փոխարեն. ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում նախաքննության գործառույթի դադարեցման նախագիծ 20:1217 Մայ, 2022
  • «Սրանք թուրքի եթիմ են» արտահայտությունը շիրակցիների և Արարատյան դաշտի բնակիչների մասին արած Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 20:0717 Մայ, 2022
  • Շոլցն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական իրադրությունը 20:0117 Մայ, 2022
  • Ընդդիմության նպատակն է, որ մենք «մարտի 1 անենք». ԱԺ նախագահ 19:5717 Մայ, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 17. 2022 19:5317 Մայ, 2022
  • Պետական հաստատության սահմանած կանոնները խախտող լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից. նախագիծ 19:4817 Մայ, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.05.2022 19:4417 Մայ, 2022
  • Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը 19:4017 Մայ, 2022
  • Էրդողանը առևտրականի մտածելակերպ ունի. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար 19:3517 Մայ, 2022
  • Նախագահը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 19:3017 Մայ, 2022
  • Ձերբակալվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը 19:2317 Մայ, 2022
  • Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը 19:2217 Մայ, 2022
  • Կոռուպցիայի պատճառներն ու հետևանքները պաշտոնյաների ընկալմամբ. հետազոտություն է անցկացվելու 19:1717 Մայ, 2022
  • Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից. քննարկում ԱԺ հանձնաժողովում 19:1217 Մայ, 2022
  • Բայդենը մայիսի 19-ին Վաշինգտոնում կընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներին 19:0717 Մայ, 2022
  • Իրազեկում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների կարգի վերաբերյալ 19:0317 Մայ, 2022
  • Լուրեր 19:00 | 17.05.2022 19:0017 Մայ, 2022
  • Թափոնարվեստ. կցուցադրվեն Սևանա լճից հանված թափոններով պատրաստված իրեր 18:5817 Մայ, 2022
  • Սիրիան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ է խնդրել 18:5317 Մայ, 2022
  • Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի զարգացմանն առնչվող հարցեր 18:4717 Մայ, 2022
  • «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել 18:4217 Մայ, 2022
  • Մարիուպոլում արգելափակված ազգայնականներն ու ուկրաինացի զինծառայողները սկսել են հանձնվել. ՌԴ ՊՆ 18:3717 Մայ, 2022
  • «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները պարգևատրվել են 18:3317 Մայ, 2022
  • Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազները համագործակցության հուշագիր են ստորագրել 18:2817 Մայ, 2022
  • Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար 18:2617 Մայ, 2022
  • ՀԱՊԿ երկրների կողմից վաճառված զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Փաշինյան 18:2317 Մայ, 2022
  • ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի, որ առճակատման ճանապարհը լավ ավարտ չի ունենա. Խաթիբզադե 18:1717 Մայ, 2022
  • Պետք է հստակ տարանջատենք քաղաքացիական անհնազանդությունը խուլիգանությունից. Արթուր Հովհաննիսյան 18:0817 Մայ, 2022
  • 4 ամսում գործադիրը ներդրումային 17 ծրագրի մաքսատուրքից ազատման 10.3 մլրդ դրամի արտոնություն է տվել 18:0217 Մայ, 2022
  • Տղամարդը ձերբակալվել է մարդու առևանգման կասկածանքով 17:5517 Մայ, 2022
  • Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 17:4617 Մայ, 2022
  • Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին 17:3917 Մայ, 2022
  • Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ 17:3317 Մայ, 2022
  • Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն. Խաչատուրյանը՝ Տոկաևին 17:2717 Մայ, 2022
  • Ռուսաստանը չի միջամտում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի հարաբերություններին. Պեսկով 17:2117 Մայ, 2022
  • Վստահ եմ, որ մեր ջանքերն ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության շրջանակին նոր լիցք հաղորդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 17:1517 Մայ, 2022
  • Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց Եվրոպայի առաջնությունում 17:1017 Մայ, 2022
  • ՀՀ վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը 17:0417 Մայ, 2022
  • Լուրեր 17:00 | 17.05.2022 17:0017 Մայ, 2022
  • Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 16:5817 Մայ, 2022
  • ՍԴ-ի ու Նիդերլանդների դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր ծրագրերով. Արման Դիլանյան 16:4917 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը 16:4317 Մայ, 2022
  • Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները 16:3217 Մայ, 2022
  • Ընթանում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. Ռուդենկո 16:2217 Մայ, 2022
  • Եվրամիությունն ավելի ու ավելի է սերտաճում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. Լավրով 16:1517 Մայ, 2022
  • Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևանում 16:0617 Մայ, 2022
  • Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով 15:5717 Մայ, 2022
  • Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Վրաստանին ու Մոլդովային այնպես, ինչպես Ուկրաինային 15:4417 Մայ, 2022
  • Ուկրաինացի զինվորականներին տարհանել են Մարիուպոլից. Զելենսկի 15:3817 Մայ, 2022
  • Կառավարությունն աջակցում է գինի արտադրող ընկերություններին 15:3617 Մայ, 2022
  • Ուկրաինայի ճգնաժամը չի ազդի ռուս-իրանական հարաբերությունների վրա. Իրանի ԱԳՆ 15:2817 Մայ, 2022
  • Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները 15:2817 Մայ, 2022
  • Պարզվել են Շենգավիթի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները 15:1717 Մայ, 2022
  • ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում. Քիրբի 15:1017 Մայ, 2022
  • Վահագն Խաչատուրյանը և Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ 15:0317 Մայ, 2022
  • Լուրեր 15:00 | 17.05.2022 15:0017 Մայ, 2022
  • Արցախի ՃՈ-ն իրականացնում է խստացված ռեժիմով ծառայություն 14:5717 Մայ, 2022
  • Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը 14:5017 Մայ, 2022
  • Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը 14:4417 Մայ, 2022
  • Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները 14:3717 Մայ, 2022
  • Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը 14:2917 Մայ, 2022
  • Հայաստանում բողոքի շարժումները երկրի ներքին գործն են ՌԴ ԱԳՆ 14:2117 Մայ, 2022
  • Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց 14:1417 Մայ, 2022
  • Հրամանատարի գործողությունների հետևանքով Խծաբերդ գյուղը և մարտական դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ. մանրամասներ քրգործից 14:0517 Մայ, 2022
  • Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան 13:5917 Մայ, 2022
  • Լիբանանի նորընտիր խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի 13:5117 Մայ, 2022
  • Առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքի չափն ավելացնել 13:4217 Մայ, 2022
  • Առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել. Տարոն Չախոյան 13:3517 Մայ, 2022
  • Թունաքիմիկատների հետ աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ. ԱԱՏՄ 13:2917 Մայ, 2022
  • Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ. ԲԸՏՄ 13:2417 Մայ, 2022
  • Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 13:1517 Մայ, 2022
  • «Թանգարանների գիշերն» այս տարի կանցկացվի մայիսի 21-ին 13:0917 Մայ, 2022
  • 99 վերամշակող ընկերություն ՀԲ դրամաշնորհով կարողացել է ավելացնել արտադրական հզորությունը 13:0317 Մայ, 2022
  • Լուրեր 13:00 | 17.05.2022 13:0017 Մայ, 2022
  • Խծաբերդի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 12:5517 Մայ, 2022
  • Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ 12:4917 Մայ, 2022
  • Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 12:4417 Մայ, 2022
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում 12:4017 Մայ, 2022
  • ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարչական վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու խնդիրը կարգավորող նախագծին 12:3417 Մայ, 2022
  • Իրանի նավթի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը 12:2617 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015