ՆՆարե Ոսկանյան

Բաքվից Երևան է տեղափոխվել ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ

Բաքվից Երևան է տեղափոխվել ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում