ՎՎարդուհի Հարությունյան

Աֆղանստանում նոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

Աֆղանստանում նոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրադարձությունների ականատեսին:

Նրա խոսքով՝ սարքը պայթել է քաղաքի արևմտյան մասում կայանած մեքենաներից մեկում։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը նշել է, որ պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս չորսը վիրավոր են:

Թալիբների ներկայացուցիչ Ինամուլա Սամանգանին տեղեկացրել է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում