ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄՄարիա Գաբրիելյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում գտնվող Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում գտնվող Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։
 
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն՝ անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
 
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Հայտնենք՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը որոշ ժամանակով երկկողմանի փակվելուց հետո բացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում