COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՆՆարե Ոսկանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում նախընտրական հանրահավաք է անցկացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում նախընտրական հանրահավաք է անցկացրել

Կապանում այսօր հանրահավաք է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կապանը պետք է զարգանա հնարավորինս շատ ուղղություններով, այդ պատճառով քաղաքական թիմում ներագրավվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կապանցիների հետ հանդիպմանն ասել է համայնքի ղեկավարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Սյունիքում մեծ թափով շինաշխատանքներ են իրականացվում և այդ ամենին զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև կրթության, զբոսաշրջության ոլորտները: Կապանում պետք է բիզնես հավասարություն լինի՝ ընտրողներին իրենց ծրագիրն է ներկայացրել համայնքի ղեկավարի թեկնածուն: Դանիելյանը տեղեկացրել է՝ միայն կրթության ոլորտը բարեփոխելու համար Կապանը կառավարությունից 9 մլրդ դրամ կստանա: Համայնքում այս կիրակի ՏԻՄ ընտրություններ են սպասվում:

Դավիթ Դանիելյան (ՔՊ կուսակցության Կապան համայնքի ղեկավարի թեկնածու) - Ամբողջ քարոզարշավի ընթացքում հանդիպումներ ունեցանք մեր թիմի, մեր քաղաքացիների հետ և արձանագրեցինք մի շարք բացթողումներ գյուղական համանքներում, հատկապես կրթության և նախադպրոցական ոլորտներում: Մենք անպայման պետք է իրականացնենք այդ ծրագրերը միասին, համախմբված: Չենք գնալու բաժանողական տրամադրության, Կապանը չենք կտրելու կենտրոնական իշխանությունից:

Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այսօր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ դուք, այլևս բաժնետեր և սեփականատեր եք: ՀՀ Կառավարությունը հետևողականորեն իր մասնաբաժինն ավելացնելու քայլեր է կատարելու: Մենք պետք է հնարավորություն ունենանք ունենալ վերահսկող փաթեթ, որը ՀՀ-ն կունենա, կապանցին կունենա, դուք կունենաք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում