ՀՀայկարամ Նահապետյան

Գյումրիի քաղաքապետ կառաջադրվի Վարդգես Սամսոնյանը

Գյումրիի քաղաքապետ կառաջադրվի Վարդգես Սամսոնյանը

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր գործակցության մասին հուշագիր են ստորագրել: Հուշագիրը ստորագրել են «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Քնարիկ Հարությունյանը:

Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Երկու փոխքաղաքապետի թեկնածուների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: 

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի երկրորդ քաղաքում կայացած ընտրության արդյունքում ավագանիում ներկայացված է լինելու հինգ ուժ՝ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում առաջատար է «Բալասանյան» դաշինքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում