Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում

Ուկրաինան «Բայրաքթար» է կիրառել Դոնբասում

Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի Դոնբասի տարածքում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» մարտական ​​հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը՝ հայտնել է Դոնբասում միացյալ ուժերի շտաբի մամուլի կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Հակառակորդին զինադադար պարտադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է «Բայրաքթար»։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ «Բայրաքթարի» կիրառմամբ հաջողվել է դադարեցնել ուկրաինական դիրքերի ռմբակոծումը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, մեկը վիրավորվել է:

Դոնեցկի ղեկավարությունը հայտնել է, որ երեքշաբթի ուկրաինական բանակը առաջ է շարժվել Դոնբասի Ստարոմարևկա գյուղի տարածքում գործող անվտանգության գոտում։

Լուգանսկն էլ ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար՝ կապված Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտական ԱԹՍ-ի կիրառման հետ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում