ԱԱրսեն Մկրտչյան

Հոկտեմբերի 31-ին պատվաստումների օր՝ Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին պատվաստումների օր՝ Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Գյումրի» ԲԿ-ի հետ համագործակցությամբ՝ տեղեկացնում է առողջապահության ազգային ինստիտուտը։

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում