Սահմանադրական դատարանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի հոդվածներ:
Մասնավորապես, բարձր դատարանը հակասող է ճանաչել խորհրդարանի ընդունած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մի շարք հոդվածներ։
Օրենքը սահմանում էր, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան