• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները կարևորել են ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը
Քաղաքականություն
19:1712 Հոկ, 2021

Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները կարևորել են ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:

ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով հյուրին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ հրավերը չմերժելու և չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած դժվարություններին, այս կարևոր այցն իրականացնելու համար: Վերջինս, ըստ Արթուր Դավթյանի, ընդգծում է այցի նշանակությունն ինչպես գործընկեր կառույցների միջև գործակցության ամրապնդման, այնպես էլ հարևան երկրների միջև նաև իրավական ոլորտում ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացման առումով:

«Իրանը Հայաստանի վստահելի ընկեր և լավ հարևան երկիր է, մեր հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն։ Իրանը նաև Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է, մենք ունենք նաև շատ ակտիվ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնվում զգալի հայկական մշակութային ժառանգություն, որն արժանանում է իրանական իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզվեցի 2018 թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում։

Հայաստանի և Իրանի հարաբերությունների բարձր  մակարդակի մասին են վկայում  մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը: Իսկ մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև  համագործակցությունը կրում է շարունակական բնույթ»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Պարոն Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ փոխադարձ այցելությունները և օրակարգային հարցերն ամենաբարձր մակարդակով անմիջականորեն քննարկելու հնարավորությունը խթանում է դատախազությունների, իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա խորացումը, ինչը համահունչ է երկու երկրների միջև վերընթաց բազմավեկտոր հարաբերությունների մակարդակին: Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում և ընդգծել, որ առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերից բխող՝  հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման,  առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները:  

Բանակցությունների առարկա են դարձել քրեական գործերով իրավական օգնության շրջանակներում Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման միտումների խթանման հնարավորությունները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և տարանցման դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները, հոգեմետ նյութ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմյանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը: 

Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը:

Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:    

Արթուր Դավթյանն ներկայացրել է 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության և կենսական իրավունքների պաշտպանության ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:     

Դիտումների քանակ82
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը 18:5612 Հոկ, 2021 Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը Տարածաշրջան
  • Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը 17:5411 Հոկ, 2021 Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 13:4428 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում 11:1328 Օգս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարում 11:0228 Օգս, 2026
  • Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը 10:4828 Օգս, 2026
  • Հայաստանը և QS-ը մեկնարկում են համագործակցություն՝ հայաստանյան բուհերում նորարարության և գերազանցության խթանման համար 10:2728 Օգս, 2026
  • Արվեստը՝ բիզնեսի հիմքում 10:1528 Օգս, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է 10:1328 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Հայկական գյուղմթերքի իրացման նոր շուկաներ են բացվում | 28.08.2026 10:0028 Օգս, 2026
  • Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4828 Օգս, 2026
  • Մեր արմատներն այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը․ Աննա Հակոբյան 09:3028 Օգս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն 09:1228 Օգս, 2026
  • «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն 6 ամսում 6 մլրդ 36 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 08:4928 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3328 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:1528 Օգս, 2026
  • Շուշանիկ Կուրղինյան-150. գրական հանդիպում 08:0228 Օգս, 2026
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 755 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0028 Օգս, 2026
  • Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը 00:3928 Օգս, 2026
  • Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի 00:0128 Օգս, 2026
  • Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի ոչ միայն ԱՄԷ, այլև աշխարհի այլ շուկաներ 23:5327 Օգս, 2026
  • Խորհրդարանը 20-օրյա նիստերից հետո ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքը 23:3927 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 23:2227 Օգս, 2026
  • Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրվարույթը կուղարկվի դատարան 23:0027 Օգս, 2026
  • Հիմա էլ Կտրիճն է գալու, ասի՝ նզովյալ լինես, հրաժարականի համար 15 րոպե եմ տալիս. Նիկոլ Փաշինյան 22:4227 Օգս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ 22:2127 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց 22:0527 Օգս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Կոստանդյանի հետ 22:0227 Օգս, 2026
  • TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն 21:5827 Օգս, 2026
  • Գյումրու փողային նվագախումբը վերականգնում է քաղաքի հին ու բարի ավանդույթը 21:4227 Օգս, 2026
  • «Յուքոմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 814 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3027 Օգս, 2026
  • Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ 21:2127 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունի դատաիրավական համակարգում. Փաշինյան 21:0027 Օգս, 2026
  • Ազգային տարազի երեկո՝ Սրբոց Ղևոնդյանց տաճարի բակում 20:5727 Օգս, 2026
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել 20:0627 Օգս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը 19:5927 Օգս, 2026
  • Վազքի կիսամարաթոնը դարձել է Վանաձորի այցեքարտերից մեկը 19:5627 Օգս, 2026
  • Նորվեգիայի 89-ամյա թագավորը ծայրահեղ ծանր վիճակում է 19:5127 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ Լիբանանի հարավին հարվածներ են հասցվել 19:3927 Օգս, 2026
  • Ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում որպես պետություն. վարչապետ 19:3127 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը 19:2227 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:1527 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը 19:1427 Օգս, 2026
  • Վարդենիսի Իսակովի փողոցը 40 տարի անց ասֆալտապատվում է 19:0227 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Զախարովան անդրադարձել է Հայաստանում մեկնարկած իրավական գործընթացներին 19:0027 Օգս, 2026
  • COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի 18:4727 Օգս, 2026
  • Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Մասադիկով 18:4127 Օգս, 2026
  • Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել 18:3227 Օգս, 2026
  • Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան 18:2527 Օգս, 2026
  • Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում 18:1827 Օգս, 2026
  • «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի 18:0827 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 18:0327 Օգս, 2026
  • Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 270-ը 17:5727 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը 17:4527 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին 17:3727 Օգս, 2026
  • Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է 17:3327 Օգս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով խորհրդակցություն 17:2427 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին 17:1727 Օգս, 2026
  • Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով 17:0827 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՆԱ-ի 6% աճ, միլիարդավոր դրամների ներդրումներ․ Փաշինյանը ներկայացրել է ցուցանիշները 17:0027 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և գիտական ղեկավարների 16:5427 Օգս, 2026
  • Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին 16:4327 Օգս, 2026
  • Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 16:3527 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2627 Օգս, 2026
  • Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային» 16:1827 Օգս, 2026
  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում 16:1227 Օգս, 2026
  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:0927 Օգս, 2026
  • Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան 16:0827 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015