• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:1524 Սեպ, 2021

Արցախյան հակամարտությունն ուժի կիրառման արդյունքում չի կարող լուծված համարվել. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում: Տեսակապի միջոցով տեղի ունեցած ելույթում վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական տեսակետներն ու առաջարկությունները: 

«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, տիկնայք և պարոնայք, ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին՝ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։

Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը:

Հարգելի գործընկերներ, մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունն այդ կարևորագույն մանդատն ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին և երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Եվ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչև օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչև 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականի աշնանն ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված, այսպես կոչված, ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորություններն օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով:

Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:

Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացն այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հարգելի գործընկերներ, ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում:

Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է վարչապետը ելույթում:

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը 17:1423 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 17:0423 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՌԴ նմուշը 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին է. սա է իրականությունը. ՍԱՏՄ 17:0023 Դեկ, 2025
  • Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը 16:4923 Դեկ, 2025
  • 2025-ի աշունը Հայաստանում. ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում 16:4123 Դեկ, 2025
  • Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:2723 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ 16:1623 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:0423 Դեկ, 2025
  • Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է. եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի ծրագրերի մասին 15:5223 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը 15:4123 Դեկ, 2025
  • Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները 15:3023 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով 15:2623 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները 15:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում. խոսնակ | 23.12.2025 15:0023 Դեկ, 2025
  • SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել 14:5923 Դեկ, 2025
  • ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. ՊՆ 14:5323 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 14:4323 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներին 14:2323 Դեկ, 2025
  • Եվս մեկ քայլ առաջ. Քըլըչը՝ «Turkish Airlines»-ի չվերթների մասին 14:0423 Դեկ, 2025
  • ՀՊՄՀ խորհուրդն ամփոփել է տարին. այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը 13:4623 Դեկ, 2025
  • Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին 13:2423 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 13:1123 Դեկ, 2025
  • Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ 13:0923 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ 13:0223 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր որոշումներ կայացվեցին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը 13:0023 Դեկ, 2025
  • Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 12:5823 Դեկ, 2025
  • 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է 12:4723 Դեկ, 2025
  • Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին 12:3923 Դեկ, 2025
  • Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը» 12:3123 Դեկ, 2025
  • Չեղարկվում է Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջ գյուղի պլանային ջրանջատումը 12:2423 Դեկ, 2025
  • Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում 12:0423 Դեկ, 2025
  • Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր 11:5723 Դեկ, 2025
  • Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ 11:4823 Դեկ, 2025
  • Հալեպում բախումներ են տեղի ունեցել ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան 11:3323 Դեկ, 2025
  • Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ 11:0623 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ 10:4323 Դեկ, 2025
  • Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բուժօգնության առաքելության ինքնաթիռը կործանվել է. հայտնի է 5 զոհի մասին 10:2623 Դեկ, 2025
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը 10:2023 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP նախագծին 10:0023 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում 12 ժամ ջուր չի լինի 09:4023 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անչափահասների, իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց հետ 09:2023 Դեկ, 2025
  • Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել 09:0323 Դեկ, 2025
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4923 Դեկ, 2025
  • Անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հաղթողները 08:4623 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:1023 Դեկ, 2025
  • «Բոհեմ» թատրոնի ամանորյա նվերը փոքրիկներին 08:0123 Դեկ, 2025
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025
  • Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին 18:0322 Դեկ, 2025
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 17:5722 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 17:4822 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան 17:4022 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 17:3022 Դեկ, 2025
  • Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում 2026-2027 ուստարվա համար 17:2122 Դեկ, 2025
  • Առանց քննության վարորդական վկայական խոստացողները խարդախներ են. ՆԳՆ նախազգուշացումը 17:1022 Դեկ, 2025
  • ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները 17:0222 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ «Էրմիտաժ»-ում․ մասնակցել է նաև ՀՀ վարչապետը 17:0022 Դեկ, 2025
  • Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա 16:4922 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայից գողության դեպք են բացահայտել 16:3822 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները 16:2822 Դեկ, 2025
  • Շրջայց Էրմիտաժում, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2222 Դեկ, 2025
  • Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել 16:0622 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին 15:5722 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015