ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Հաղորդվում է, որ Բայդենը որդեգրել է առավելագույն թափանցիկության քաղաքականություն և փորձելու է օգնել տուժածների ընտանիքներին՝ ահաբեկչությունների բոլոր հանգամանքների հանրայնացման հարցում:
Նախորդ շաբաթ արդեն իսկ հրապարակվել է փաստաթղթերի առաջին փաթեթը: Մյուս փաթեթի գաղտնազերծումը նախատեսվում է 60 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, որոշվել է գաղտնազերծել փաստաթղթերի 4 փաթեր: