Վերջին տվյալով Հայաստանում 188 փոքր ՀԷԿ է շահագործվում, բացարձակ մեծամասնությունը օրենքի խախտումներով: Ո՞րն է պատճառը: Տարիներ շարունակ գետերի վրա հէկեր կառուցելու կասկածելի թույլտվություններ են տրվել, բավարար չէ, հետագայում չի էլ ստուգվել՝ արդյո՞ք շահագործողը պահպանում է նախագծում նշված օրինակ էկոթողքը կամ կառուցել է արդյոք ձկնուղի, որ գետը չցամաքի՝ վերացնելով էկոհամակարգը:
Հայաստանի արագահոս գետերը էլեկտրաէներգիա ստանալու համար հարմար են ու վերականգնվող էներգիայի այս ճյուղը խրախուսվում է, միայն թե բազմաթիվ ապօրինությունների հետևանքով գետերի մի մասը այլևս չի վերականգնվում:
Գետերը չորացնող հէկերն ու դրանց սեփականատերերը՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: