Իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհի փակ հատվածում

ԱԱրսեն Մկրտչյան

Սյունիքից վերջին մանրամասներն է հայտնում առավոտից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածում աշխատող «Լուրերի» Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ շարունակում է փակ մնալ  Կապան-Գորիս ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, սակայն դա վարորդներին չի խանգարում ընթանալ այլընտրանքային ճանապարհով: 

«Մենք գտնվում ենք Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում, այստեղ ընթանում է բնականոն երթևեկություն, թեև ճանապարհը վերակառուցվող է և ընթանում են եռուն շինաշխատանքներ»,- նշեց թղթակիցը՝ հիշեցնելով, որ ժամը 15:00-ից մինչ այս պահը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև ընթանում են եռակողմ բանակցություններ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում