Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ՀՀ կառավարության ծրագիրն է:
ԱԺ նիստի մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք, ի նշան բողոքի, լքում են նիստերի դահլիճը և կվերադառնան հարցեր ուղղելու և ելույթների ժամանակ:
Իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կմնան դահլիճում ու կօգտվեն հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իրենց իրավունքից:
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: