COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄկրտիչ Կարապետյան

Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ

Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։

Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։

Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 22-ը մերժվել է, 21-ը՝ բավարարվել, իսկ 1-ի դեպքում դատախազը միջնորդությունը հետ է վերցրել մեղադրյալի ինքնասպանության հիմքով։

Այս քրեական գործով 3 անձ հետախուզվում է։ Նոյեմբերի 9-ին կառավարություն, խորհրդարան ու կառավարական ամառանոց ներխուժած անձանց կողմից գողացված փաստաթղթեր, բնակարանների խուզարկությունների արդյունքում, չեն հայտնաբերվել:

«Վարչապետի կեցավայրից իրերի որոշ մասը՝ ժամացույցներ, օծանելիքներ, վարորդական իրավունքի վկայական, բջջային հեռախոս, հայտնաբերվել և վերցվել են այդ դրվագով մեղադրյալների անձնական խուզարկությամբ»,- հայտնել են դատախազությունից։

Նոյեմբերի 9-ի անկարգությունների գործով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Նրանք դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Եվս 8 քրեական գործ, 24 մեղադրյալի ներգրավմամբ ու մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Նախաքննության փուլում է գտնվում նոյեմբերի 9-ի գիշերը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ կապված քրեական գործը, կա 2 մեղադրյալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում