ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին:
Իր ելույթում պատգամավորը նշեց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի այս հանձնաժողովն օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լուրջ աշխատանք է իրականացրել:
Թեկնածուի կենսագրությունն ու ԱԺ յոթերորդ գումարման նրա պատգամավորական գործունեությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նշվեց, որ թեկնածուն 16 օրենսդրական նախաձեռնության հեղինակ և համահեղինակ է:
«Կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ՝ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսենք ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:
Պապոյանի խոսքով՝ հանձնաժողովի հիմնական գործընկերները պետք է լինեն ոչ միայն Կառավարությունն ու ԿԲ-ն, այլև առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները, սպառողները և այլ սուբյեկտներ, որոնք առնչվում են ոլորտին: