Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Շնորհակալ եմ իմ գործընկերներին Հայաստանին 50 մլն դոլար օգնության տրամադրմանն աջակցելու համար. Ջեքի Սփիեր

Շնորհակալ եմ իմ գործընկերներին Հայաստանին 50 մլն դոլար օգնության տրամադրմանն աջակցելու համար. Ջեքի Սփիեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիերն իր գոհունակությունն է հայտնել կոնգրեսական գործընկերներից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած արտաքին օգնության բանաձևի մաս կազմող՝ Հայաստանին 50 մլն դոլարի տրամադրմանն աջակցելու համար: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարել է.

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ իմ գոհունակությունն եմ հայտնում իմ գործընկերներից արտաքին օգնության մասին բանաձևում Հայաստանին 50 մլն դոլար աջակցության տրամադրման իմ առաջարկը ներառելու համար: Այս ներդրումը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը, օրենքի գերակայությունը և խիստ անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրումն Արցախյան սարսափելի պատերազմից տուժած հայերին»,- նշել է Ջեքի Սփիերը:

ԱՄՆ կոնգրեսականը հպարտ է, որ կարողացել է աջակցել օրինագծի փոփոխությանը, որն արգելափակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:

«Միացյալ Նահանգները պետք է ընդդիմանա Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներին, պաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունն Ադրբեջանի ագրեսիվ ու բռնակալ կառավարությունից»,- հայտարարել է Ջեքի Սփիերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում