ԱԱրման Գալոյան

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Գեղարքունիքի մարզպետ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սոթքից դեպի Վերին Շորժա ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր:

Սանոսյանի խոսքով՝ վիրավորների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարզպետը հայտնել է նաև մեկ անհետ կորածի մասին։ 

Մարզպետը նշել է, որ գրեթե ամբողջ բնագծով կրակոցները շարունակվում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինված ուժերը բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին: Սանոսյանի խոսքով՝ հակառակորդը չի կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ: Անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում