Գերմանիայի Լևերկուզեն քաղաքի Bayer քիմիական գործարանում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ՝ փոխանցում է РБК-ն:
Ականատեսների հավաստմամբ՝ դեպքի վայրում ծխի հսկա ամպ է առաջացել: Տեղացիներին զգուշացրել են պատուհաններն ու դռներն ամուր փակելու և տնից դուրս չգալու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը փակել է քիմիական գործարանի տարածքում գտնվող բոլոր ճանապարհները:
Առայժմ հայտնի չեն հզոր պայթյունի պատճառները: Գերմանիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը զգուշացրել է վտանգավորության բարձր մակարդակի մասին: