Ժամը 15:30-ից հակառակորդը վերսկսել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակը, երեկ էլ կրակել Գեղարքունիքի և Երասխի ուղղությամբ՝ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Արարատի մարզպետարանը հերքել է Արմաշի և Սուրենավանի ուղղությամբ հակառակորդի կրակելու մասին տեղեկությունը:
Արցախի ՊԲ-ն հերքել է Քաշաթաղում փոխհրաձգության, իսկ Մարտունիում՝ հայկական դիրքերը հարձակման ենթարկելու մասին լուրերը:
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ՝ հայտարարել է Արցախի պետնախարարը:
ԱՄՆ-ը մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում. Լին Թրեյսին այցելել է Գեղարքունիքի մարզ:
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թուրքիային ԱԹՍ-ների ամերիկյան տեխնոլոգիաների վաճառքը:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, առողջացել է 106, մահացել 3 մարդ: